Հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ են զոհվել վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի Հալեպ քաղաքի համար մարտերի ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կոմյունիկեին:
«Հարյուրավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում, որի պատճառը Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Դա անթույլատրելի է: Մենք հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները` միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում և չգնդակոծել ոչ միայն խաղաղ քաղաքացիներին, այլև հիմնական ենթակառույցները, ինչպես, օրինակ էլեկտրաէներգիայի հոսանքալարերը, էլեկտրակայանները և բժշկական հաստատությունները»,- ասել է Սիրիայում մարդասիրական կազմակերպության պատվիրակության ղեկավար Բորիս Միշելը:








































