ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Սուրենյանը մանրամասնեց. «Այսօրվանից նկատելի է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Եթե երեկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը +5,+6 աստիճան էր, ապա այսօր արդեն հասել էր +11, +12-ի: Իսկ Տավուշի, Սյունքի հովտային գոտում գարնանային պատկեր է՝ ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի, առաջիկա օրերին կհասնի +22, +23-ի»:
Ինչ վերաբերում է Ամանորին սպասվող եղանակին, Գագիկ Սուրենյանն նշեց. «Մեր ճշգրիտ կանխատեսումները սահմանափակվում են տասնօրյա կտրվածքով, բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին գերհզոր տաք ալիքն իր ազդեցության գոտում է վերցրել Ռուսաստանը, Եվրոպան, Փոքր Ասիան, Կովկասը, նույնիսկ Փոքր Ասիան, և մինչև դեկտեմբերի 26-ը չի նահանջելու, բացի դրանից՝ նաև դեկտեմբերի 18-ից երկրորդ տաք օդի հոսանքն է մոտենալու մեր հանրապետության տարածքին, ապա կարող ենք ասել, որ Ամանորին եթե անգամ տեղումներ լինեն, ապա դրանք Արարատյան դաշտավայրում և Երևանում չեն լինի ձյան տեսքով»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































