Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Արցախյան հարցում նախկինները հայտնվել են զավեշտալի իրավիճակում․ Փաշինյանին փորձում են մտցնել նույն գետը

«Անցած մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանության որևէ կանխատեսում և որևէ հայտարարություն՝ Արցախի հետ կապված վտանգավոր զարգացումների վերաբերյալ, իրականություն չդարձավ, և նախկին իշխանություններն ուղղակի հայտնվեցին շատ ծիծաղելի իրավիճակում: Այսինքն՝ նախկին իշխանությունները և նրանց խոսքը արժեզրկվել են՝ նույնիսկ անհնարինի չափով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ քանի որ նրանց խոստացած թեժ աշունը չստացվեց, այժմ կառչում են Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարության խոսքերից և դրանք բերում են հայկական մեդիատարածություն՝ մի կողմ թողնելով պաշտոնական Երևանի բոլոր պարզաբանումները և շարունակելով շահարկումները:

«Երկրորդ մոտիվացիան, որը չափազանց լուրջ է, այն է, որ նախկին իշխանությունները փորձում են իրենց վրեժը լուծել գործող իշխանություններից՝ իրենց հետ գործարքի չգնալու և խորհրդարանում չհայտնվելու համար, և կրկին դիրքավորվում են այդ ճանապարհի վրա»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով երրորդ պատճառին, ասաց. «Նրանք Նիկոլ Փաշինյանից պահանջում են անել այն հայտարարությունը, որն արել է Սերժ Սարգսյանը, այն է՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Հետագայում այս հայտարարությունը պրոբլեմ դարձավ՝ եթե Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, Հայաստանինը չէ, ապա ո՞ւմը կարող է լինել: Այստեղ ծնվեց Լավրովյան պլանը՝ եթե ձերը չէ, եթե նրանցը չէ, ուրեմն կարող է լինել մերը: Եվ Լավրովյան պլանը վերաբերում էր ռուսական պրոտեկտորատը Արցախի նկատմամբ տարածելուն՝ խաղաղապահ ուժեր տեղակայելու միջոցով»:

Ստեփան Սաֆարյանը ընդգծեց՝ սա Սերժ Սարգսյանի փայլուն գովերգված բանաձևի տխուր հետևանքն էր, որը մեր հայորդիները 2016-ի ապրիլին կանխեցին սեփական արյան և կյանքի գնով:

Քաղաքագետի խոսքով՝ այժմ Նիկոլ Փաշինյանին փորձում են մտցնել այդ նույն գետը, որպեսզի Արցախյան խնդրի բանակցությունների առումով նա դառնա նախկին իշխանությունների իրավահաջորդը և կրկնի Սերժ Սարգսյանի հայտարարությունները. «Նրանք հավանաբար հասկանում են, որ այդ ճանապարհը տանում է դեպի իշխանափոխություն, ինչպես և Սերժ Սարգսյանի դեպքում այն բավականին լուրջ նպաստեց. հենց այս բանաձևը տարավ պատերազմի»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում