Թաիլանդի իշխող կուսակցությանը չի հաջողվում պայմանավորվածության հասնել երկրի Ազգային ժողովում (խորհրդարանում) նոր ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Երեքշաբթի օրը Թաիլանդի ընտրական հանձնաժողովը հանդիպել է հիմնական քաղաքական կուսակցություններին նոր ընտրությունների հիմնական օրը քննարկելու համար: Հանդիպմանը ներկա են գտնվել ավելի քան 50 կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում`«Պիա Թայ» իշխող կուսակցությունից:
Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Աբհիսիտ Վետչաչիվան նիստի սկզբից հենց առաջ հրաժարվել է դրան մասնակցելուց, քանի որ նրա անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Վետչաչիվայի վրա մահափորձ է պատրաստվում:
Ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սոմչայ Սիստուհիակոնն առաջարկել է ընտրություններն անցկացնել հուլիսի 20-27-ը: «Պիա Թայ» կուսակցության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ ընտրությունները տեղի ունենան հունիսի կեսերին:







































