Մեծ ուղեղով կենդանիների ինքնակառավարումն ավելի լավ է զարգացած, պնդում են ամերիկացի կենսաբանները, որոնց հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Այսպիսի եզրահանգման գիտնականները եկել են՝ ուսումնասիրելով 567 կենդանու, որոնք պատկանում են 36 տարբեր տեսակների: Ուսումնասիրության ընթացքում նրանք պարզել են, որ ուղեղի չափերն ու ինքնակառավարման ընդունակությունները փոխկապակցված են:
Ուսումնասիրողները ենթադրում են, որ տվյալ օրինաչափությունը ցույց է տալիս կենդանիների ճանաչողական հնարավորությունների էվոլյուցիան:












































