Tuesday, 14 05 2024
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն

Արդարադատության նախարարությունը հեղափոխությանը դիմադրողների թվում չէ. փոխնախարար

Գործադիր մարմինը հաստատել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը: Արդյո՞ք սա ամենաճիշտ, շահարկումներից զերծ ճանապարհն է, որով պատրաստվում ենք գնալ. կա նաև հանրային կոնսոլիդացիա այն հարցի շուրջ, որ թալանվածը պետք է վերադարձվի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց. «Սկզբնական շրջանում գործածվում էր, բայց այժմ այլևս չի գործածվում «առանց մեղադրական դատավճռի» հասկացությունը: Այս օրենքով հստակ նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձվել միայն դատարանի որոշման հիման վրա»: Փոխնախարարի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանել և վերադարձնել օրինական տնտեսական շրջանառություն, այսինքն՝ պետբյուջե:

«Ըստ էության սա վարույթ է գույքի դեմ, որը սակայն որոշակի առումով փոխկապակցված է նաև կոնկրետ ֆիզիկական անձի հետ: Նախագիծը որևէ պարագայում պատժիչ նշանակություն չի կարող ունենալ, այսինքն՝ այս նախագծով անձին պատժելու կամ պատասխանատվության ենթարկելու նպատակ չի հետապնդվում,- նշեց փոխնախարարը: -Քրեական պատասխանատվության ենթարկելն այս օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է: Եթե կհայտնաբերվեն հանցագործության հատկանիշներ, ապա վարույթ իրականացնող մարմինները հնարավորություն կունենան նախաձեռնել քրեական վարույթ… Պաշտոնյաները պարտավորություն կունենան ապացուցելու իրենց գույքի օրինականությունը»:

Խնդրահարույց է համարվում դատական համակարգի վրա ճնշումների հարցը. դատավորների մի մասը պնդում է, որ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ճնշումներ կան դատավորների վրա, մյուս մասը պնդում է, որ չկա: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սրբուհի Գալյանը նշեց, որ մինչև 2018թ. հասարակության լայն շերտերի ընկալման մեջ դատական համակարգը ամենակոռումպացված համակարգն է եղել, իսկ ներկայումս փոփոխությունն էական է. «Քաղաքական ճնշումների, գործադիրի և օրենսդիրի կողմից ճնշումների մասին խոսք լինել չի կարող»: «Դատավորների տերը Նիկոլ Փաշինյանը չէ»,- ընդգծեց փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանում այլևս բրգաձև կոռուպցիա չկա: Նա նաև հավելեց, որ արդարադատության նախարարությունը հեղափոխությանը դիմադրողների թվում չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում