Նոր «Տերմինատոր» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են, Facebook-ի իր էջում գրել է Skydance Productions ստուդիան:
«Սքայնեթի ներբեռնման պատրաստությունը կատարված է: Նախաձեռնությունն արված է: Վերբեռնումը՝ 3 րոպե 0 վայրկյանից»,- նկարահանման հրապարակում արված լուսանկարի տակ գրել են ստուդիայի ներկայացուցիչները:
Ռեժիսոր Ալան Թեյլորի ֆիլմում գլխավոր դերակատարներն են Էմիլյա Կլարկը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջեյ Քորթնին, Ջեյսոն Կլարկը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015-ի հուլիսի 1-ին:











































