Լիբանանցի ժանդարմներն ու փրկարարները տարհանում են Սիրիային սահմանակից Թուֆեյլ քաղաքի բնակիչներին: Դա կապված է այն մարտերի հետ, որոնք ընթանում են քաղաքի անմիջական հարևանությամբ, հայտնում է ITAR-TASS-ը:
Անցած շաբաթ Թուֆեյլը մի քանի անգամ հայտնվել էր կրակի տակ ու կտրվել երկրի մյուս հատվածներից:
Շաբաթ օրը Լիբանանի կառավարությունը որոշում էր կայացրել անցկացնել բնակչությանը օգնության տրամադրման օպերացիա:
Փրկարարները պետք է դուրս բերեն 67 վիրավորի ու բնակիչներին, որոնք ցանկանում են հեռանալ վտանգավոր շրջանից:
Թուֆեյլում գտնվում է 3 հազար լիբանանցի ու ևս 5 հազար սիրիացի փախստկան:











































