Nokia ընկերությունը ծրագրում է ապրիլի 25-ին ավարտել բջջային սարքերի արտադրության իր բիզնեսի վաճառքը Microsoft-ին՝ ասվում է Nokia-ի կորպորատիվ բլոգում:
Սկզբում ծրագրվում էր գործարքն ավարտել մարտին, սակայն այնուհետև ժամկետները հետաձգվել էին մի շարք ասիական երկրների կարգավորիչ մարմինների կողմից համաձայնության բացակայության պատճառով:
Այժմ գործարքի ավարտը կախված է մի շարք ձևականություններից:
Devices&Services ստորաբաժանումը 5.44 մլրդ եվրոյով Microsoft-ին վաճառելու մասին Nokia-ն պայմանավորվել էր 2013-ի սեպտեմբերին:









































