Բրիտանացի հայտնի երգիչ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ մի անգամ սուրբծննդյան գաղտնի ալբոմ է ձայնագրել միայն ընտանիքի համար, որը նա լսում Է տարվա մեջ մեկ անգամ, երբ տոնի կապակցությամբ բոլոր ազգականները հավաքվում են:
«Շատ տարիներ առաջ ես մտածեցի, որ սուրբծննդյան լավ երգերը շատ քիչ են: Մի երկու տարի հետո ես ստուդիայում ձայնագրեցի այդ ալբոմը»,- պատմել Է երաժիշտը:
Մաքքարթնին վստահեցրել է, որ երգերը հանրությանը երբեք չի ներկայացնի, չնայած որ դրանք շատ են դուր գալիս իր երեխաներին: «Երեխաները դա լսում են արդեն երկար տարիներ, և այժմ եկել Է թոռների հերթը»,- հավելել Է Մաքքարթնին:
Լեգենդար քառյակի նախկին մասնակիցը ունի հինգ երեխա և ութ թոռ: