Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 26-ին իր նստավայրում կընդունի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին՝ հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը:
Առաջիկա հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Փետրվարի 27-ին խորհրդարանը հաստատեց ժոողովրդական վստահության կառավարության կազմը, որը գլխավորում է Արսենի Յացենյուկը:









































