Արքայազն Ուիլյամը, Քեթրինն ու արքայազն Ջորջը շարունակում են իրենց ճանապարհորդությունը Ավստրալիայով: Այս անգամ ամուսինները, երեխային թողնելով դայակի մոտ, ուղևորվել են նայելու մայրցամաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Ուլուրու-Կատա Տյուտա ազգային պարկը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ազգային պարկը գտնվում է Դարվին քաղաքից մոտավորապես 1500 կմ հեռու և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Զբոսաշրջիկներին գրավում է գեղատեսիլ նարնջագույն ժայռը, որ, ենթադրաբար, մոտ 680 մլն տարեկան է:
Զույգը գագաթ չի բարձրացել, պարզապես զննել է շրջակայքը: Նրանց ուղեկցել են տեղացիները՝ անագու ցեղի ներկայացուցիչները, որոնք ապրում են պարկի տարածքում:












































