Google Glass գործառույթներն աստիճանաբար ավելանում են: Google-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ակնոցների ծրագրային ապահովման թարմացումից հետո Android KitKat տարբերակում կհայտնվեն երկու կարևոր նոր գործառույթներ:
Առաջին հերթին, iPhone-ի օգտատերերը ստացել են հնարավորություն՝ SMS-ները տեսնելու ակնոցի դիսփլեյում, սակայն տեքստային հաղորդագրությունների պատասխանելու հնարավորություն iOS-ի օգտատերերի համար նախատեսված չէ. դա առկա է Android-ով սարքերի օգտատերերի համար:
Երկրորդ՝ Google Glass-ի տերերը կունենան օրացույցի և հանդիպումների գրաֆիկ կազմելու ավելի հարմարավետ աշխատանքի հնարավորություն՝ հայտնում է Vesti-ն:
Նշենք, որ Google Glass-ը սերիական արտադրության դեռ չի հանվել:










































