Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ի՞նչ են հուշում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները

Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։

Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։

Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։

Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։

Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։

Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագիտներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին` ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։

Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:

Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների արդյունքում 1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։

Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է վիրահատական (47%), իսկ 391-ը` կոնսերվատիվ բուժում:

Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582, մամոգրաֆիա` 379: Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ: Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:

Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:

Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե’ ամբուլատոր, թե’ հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:

Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։

Ի՞նչ են հուշում միամսյակի արդյունքները

ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:

Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 100 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:

Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։

Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:

Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`

-ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,

-դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում