Պիտսբուրգում Զատկի նախօրեին ընկերուհու վրա բարկանալով՝ 27-ամյա ամերիկացի Աարոն Գոմպելը Զատկի պինդ խաշած ձվեր է նետել նրա վրա: Մի քանի ձու դիպել է աղջկա դեմքին: Երբ ոստիկանները ժամանել են, նրանց ևս ձվեր են կպել, հայտնում է Huffington Post-ը:
Տղամարդու խոսքով՝ ինքը կատաղել է, երբ ընկերուհին իրեն մեղադրել է դավաճանության համար: Ոստիկանները տեսել են, որ տանն ամեն ինչ գլխիվայր շրջված է: Ննջասենյակում անկողնով և պահարաններով իսկական բարիկադ է եղել: Իսկ ագրեսիվ պահվածքով տղամարդը, մի քանի դանակով զինված, փակված է եղել մյուս սենյակում:
Երբ ոստիկանները մոտեցել են, նա հարձակվել է իրավապահների վրա, կատաղիորեն ռասիստական հայհոյանքներ է բղավել: Ինչ մեղադրանքներ կառաջադրվեն նրան՝ առայժմ հայտնի չէ:










































