Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ այս փոփոխությամբ բանակում ստեղծվելու է մարզական ակումբ:
«Սա մարզաշխարհի համար ամանորյա ամենամեծ նվերն է»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ՊՆ-ին և կառավարությանը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ մեր մարզիկները և՛ ծառայեն բանակում, և՛ շարունակեն իրենց մարզական պարապմունքները:
Մանրամասները՝ տեսանյութում: