«Զայրացած քաղաքացի» ռեսուրսը թողարկել է սեփական iOS-հավելված: Ինչպես ծառայության վեբտարբերակը, ծրագիրն առաջարկում է ֆիքսել խնդիրները՝ կապված ճանապարհների ու կացարանների հետ, բողոքներ հղել տարբեր մարմինների և հետևել դրանց: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ծառայությունում օգտատերը հայտնվում է ժապավենում, որում տեսնում է իր շրջանի խնդիրները: Ըստ էության՝ «Զայրացած քաղաքացին» իրենից ներկայացնում է իսկական սոցիալական ցանց, որտեղ բնակիչները հավաքվում ու քննարկում են իրենց շրջանի խնդիրները: Հանրությունը քվեարկում է լուսանկարների օգտին՝ որքան շատ dislike հավաքի նկարը, այնքան շատ միավորներ կստանա դրա հեղինակը:
Ծառայության օգնությամբ հազարավոր խնդիրներ լուծում են ստացել: Հավելվածն անվճար հասանելի է AppStore-ում:








































