Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին

Ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրում. հայտարարություն

Դաշտային հրամանատարների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Այս տարվա հունվար ամսից սկսած, Դաշտային հրամանատարների խորհրդի որոշմամբ, պատերազմի մասնակից Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ազատամարտիկներով փորձում ենք դահլիճային համաժողով անցկացնել, որտեղ պատրաստվում ենք ներկայացնել Հայաստանը խորագույն ճգնաժամից դուրս բերելու և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացի մանրամասները:

Բոլոր մասնավոր կամ պետության իրավասության ներքո գտնվող դահլիճների ղեկավարները, սակայն, նախ համաձայնում են տրամադրել դահլիճը, ժամեր կամ օրեր անց, ավաղ, սարսափահար զանգահարում են մեզ, թե՝ հրահանգ են ստացել դահլիճ չտրամադրելու:

Արդեն 4 ամիս է պատմությունը կրկնվում է: Իշխանությունների կողմից դրսևորվող, այլևս նենգության հասնող այս երևույթը ևս մեկ անգամ փաստում է իշխանությունն անհապաղ ժողովրդին վերադարձնելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին:

Սա ազգային խայտառակություն է: Դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդի համար երիցս վտանգավոր է պետականությունը և անկախությունը վերականգնած զինվորներին դահլիճ չտրամադրելը:

Ելնելով վերոնշյալից՝ Դաշտային հրամանատարների խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց սույն թվականի ապրիլի 23-ին , ժամը 12:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Մենք՝ ազատամարտիկներով կորոշենք, թե որտեղ անցկացնել մեր ժողովը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում