«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունների հետ սերտաճած, բայցև ընդդիմադիր խաղեր տվող Գագիկ Ծառուկյանի իմիջը գայթակղեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով թերևս հոգնել էր իշխանության մեջ լինելուց և որոշեց ինքն էլ կենդանության նշաններ ցույց տալ: Բայց Գագիկ Ծառուկյանի սահմռկեցուցիչ կերպարից շատ հեռու Արթուր Բաղդասարյանը լավ չէր հաշվարկել իրեն ու իր կուսակցությանը սպասվող հեռանկարը: Եթե Ծառուկյանի թիմից հեռացողները չեն համարձակվում բացահայտ հեռանալ նրանից, գոնե արտաքուստ պահպանում են հավատարմությունը ԲՀԿ-ին, ապա ՕԵԿ-ի առաջնորդից վախեցող չկա:
Շատերին այնտեղ պահել է պարզ շահը, երբ այն չկա` կուսակցությունում մնալու իմաստն էլ է վերանում:
Առաջինն ՕԵԿ-ն ուրացան նախարարները, իսկ ցածր դասը սպասում է Արթուր Բաղդասարյանի ապրիլի 25-ի ասուլիսին: ՕԵԿ-ական պաշտոնյաները շունչը պահած սպասում են Արթուր Բաղդասարյանի որոշմանը, ով նրանց ասել է` սպասեք, մինչ կրքերը փոքր-ինչ հանդարտվեն»:
Մանրամասները՝ այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի






































