«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին` անգամ մեծահարուստ:
ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որևէ անշարժ կամ շարժական գույք: Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը:
Հիշեցնենք միայն, որ վերջինիս անվան հետ էր կապվում էլիտար շենքերի կառուցմամբ զբաղվող հայտնի «Գլենդել Հիլզ» ընկերությունը: Սակայն դե յուրե Դ. Հարությունյանի եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է: Իսկ պարոն Հարությունյանի կինը` Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները գոյանում են ե՜ւ աշխատավարձից, ե՜ւ ստացված փոխառություններից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Mediamax-ի








































