Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը հայտարարել է, որ երկրի նոր իշխանությունները 100-200 հազար դոլար են առաջարկել «Բերկուտ»-ի հատուկջոկատայիններին՝ ծառայության վերադառնալու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Նրանք հետ չեն գա… Նրանց շատ մեծ գումարներ են առաջարկել՝ վերադառնալու համար… 100-200 հազար դոլար»,- հայտարարել է Ցարյովը:
«Սակայն նրանցից ոչ ոք չի գնվել այդ փողերով»,- հավելել է նա:











































