WinSun Decoration Design Engineering ընկերությունը տեղեկացրել է այն մասին, որ նրա նոր տպիչը հնարավորություն է տալիս հասանելի և ոչ թանկարժեք բնակարաններ ստեղծել՝ ընդ որում, անհավանականորեն կարճ ժամանակում, փոխանցում է RBK Style-ը:
3D-տպիչները արդեն կարողանում են շատ բաներ ստեղծել՝ հագուստ, կահույք, քաղցրավենիք և նույնիսկ աչքի ցանցաթաղանթ: Այնպես որ, այս տպիչով բնակարան ստեղծելը միայն ժամանակի խնդիր էր:
Տպիչը առանձնանում է հսկայական չափսերով՝ ավելի քան 30մ երկարություն, 11մ լայնություն և 7մ բարձրություն ունի: Այն բետոնից ամբողջական շինություններ է ստանում, այնպես որ, ամբողջ գործընթացը շատ կարճ է տևում:
24 ժամվա ընթացքում ընկերությունը կարող է 200քմ տարածք ունեցող 10 այդպիսի տներ տպել: Ամենահետաքրքիրն այն է, որ բետոնը կարող է հետագայում վերամշակվել:
Հաղորդվում է, որ այսպիսի մեկ տան ինքնարժեքը 4,8 հազար դոլար է:












































