Ռուսական Sports.ru կայքը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում 30 և ավելի գոլ խփած 7 ֆուտբոլիստների ցուցակը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
7. Ալան Շիրեր
Շիրերը իր անձնական ռմբարկուական ռեկորդը սահմանել է «Բլեքբերն»-ի կազմում 1994-95 մրցաշրջանում՝ խփելով 34 գոլ, որոնք օգնեցին «Բլեքբերն»-ին դառնալ Անգլիայի չեմպիոն:

6. Էնդի Քոուլ
Անգլիացի հարձակվողը իր ռմբարկուական ռեկորդը սահմանել է մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը՝ 1993-94 մրցաշրջանում՝ իր ակտիվում գրանցելով 34 գոլ: Արդարության համար նշենք, որ դեռևս այն ժամանակ ԱՊԼ-ում խաղում էին 22 ակումբներ:

5. Քրիշտիանու Ռոնալդու
2007-2008 մրցաշրջանում Պրմեիեր լիգայի լավագույն ռմբարկու ճանաչվեց Քրիշտիանու Ռոնալդուն՝ 31 գոլով, որոնք օգնեցին «կարմիր սատանաներ»-ին դառնալ Անգլիայի չեմպիոններ:

4. Քևին Ֆիլիպս
Պրեմիեր լիգայի պատմության ամենաանսպասելի թոփ-ռմբարկուներից մեկը «Սանդերլենդ»-ի հարձակվող Քևին Ֆիլիպսն է, որը 30 գոլի հեղինակ է դարձել 1999-2000 մրցաշրջանում: Այդ մրցաշրջանում «Սանդերլենդ»-ը զբաղեցրեց 7-ր հորզոնականը:

3. Թիերի Անրի
Ֆրանսիացի լեգենդար հարձակվողը 30 գոլի հեղինակ է դարձել «Արսենալ»-ում անցկացրած իր լավագույն մրցաշրջանում՝ 2003-2004-ին, երբ «զինագործներ»-ը, չկրելով և ոչ մի պարտություն, ճանաչվեցին Ագլիայի չեմպիոններ:

2. Ռոբին վան Պերսի
Հոլանդացի հարձակվողը իր 30 գոլը խփել է «Արսենալ»-ի կազմում 2011-2012 մրցաշրջանում: Հաջորդ տարի նա տեղախփովեց «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն:

1. Լուիս Սուարես
Անգլիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շաբաթ օրը կայացած «Նորվիչ»-ի դեմ խաղում Սուարեսը խփեց իր 30-րդ գոլը: Ուրուգվայցի հարձակվողը կարող է բարելավվել իր ցուցանիշը, եթե մնացած 3 խաղերում կարողանա աչքի ընկնել:



































