Պակիստանի Սինդ գավառի բարձրագույն դատարանը ընդունել է հանրապետության նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դիմումը, որտեղ վերջինս խնդրում է հանել իրեն այն անձանց ցուցակից, որոնց արգելված է լքել երկիրը: Դիմումի քննարկումը նախապես նշանակված է ապրիլի 23-ին, գրում է ITAR-TASS-ը:
Քաղաքական գործիչը, որը պաշտոնապես մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, վերոնշյալ ցուցակում է ներառվել 2013-ին ԱԳ նախարարության կողմից:
Նշենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Պակիստանի իշխանությունները մերժել են նախկին նախագահի պաշտպանության դիմումը` Դուբայում հիվանդ մորը տեսակցելու նպատակով նրան երկիրը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ:










































