Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Կրպակները թերթ վաճառելու, մեր խոսքը տեղ հասցնելու փոխարեն ամբողջովին լցված են ծխախոտի տուփերով»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը չի կարծում նաև, որ խանութը կախված է կամ իր հոսանքի գումարը պետք է վճարի ծխախոտի վաճառքի գովազդից: «Ես գիտեմ, որ հիմա հավանաբար ծխողներն ինձ ատում են, բայց մենք պետք է հասնենք այն բանին, որ 5-10 տարի ունենանք անծուխ Հայաստան»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































