Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն 1-ին ընդունմամբ ընդունելու մասին հարցը:
«Մարդիկ հասկանում են, թե ինչու եք դուք արգելում փակ հաստատություններում այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք իրենցից ենթադրում են այրում և ծխարձակում, սակայն կան ծխախոտներ, որոնք տարբեր ձևերի են, օրինակ՝ ծամելու կամ օրգանիզմ ներքաշելու, և որևէ կողմնակի ազդեցություն չեն թողնում շրջակա միջավայրի, օդի վրա: Այս արտադրատեսակներով նաև մարդիկ պայքարում են ծխելու ցանկության դեմ»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորը, դիմելով առողջապահության փոխնախարարին, հարց բարձրացրեց. «Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը, որովհետև ի վերջո սա այն օրենքն էր, որը ինքն էր այդպես աշխուժորեն լոբբինգ անում: Կարծում եմ՝ նախարարը պետք է ներկայացներ այդ օրենքը, ոչ թե Դուք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































