Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Ջավախքը կարող է Վրաստանի դեմ ռուսական էսկալացիայի հերթական օջախը դառնալ». վրացի քաղաքագետ

ՀՀ իշխանությունները Ջավախքում չպետք է գնան Պուտինի հետքերով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ Հայաստանի արտաքաղաքական պրոռուսական վեկտորի պայմաններում և տեսակետներին, թե Հայաստանը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ:

Նա նշեց, որ ինքը ևս տեղյակ է, որ ապրիլի 29-ին Հայաստանը չի ստորագրի ՄՄ անդամակցության փաստաթուղթը, այլ պարզապես որոշ ժամկետներ կհաստատի՝ այն դեպքում, երբ նախկինում ասվում էր, որ ապրիլի 29-ին Հայաստանը կմիանա ՄՄ-ին: Ըստ նրա՝ կարծես թե հայաստանյան դիվանագետները որոշել են խաղարկել այս հարցը, և այս անգամ, այս փուլում եթե այս տեղեկատվությունը հավաստի է, ապա ստացվում է՝ Հայաստանը պարզապես հիմա պատրաստ է նշանակել իր հետագա քայլերը, բայց ոչ ստորագրել:

«Սա դրական տրամադրություն է առաջացնում: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է օգտագործվել Վրաստանի դեմ՝ ոչ այն պատճառով, որ Պուտինը դա չի ցանկանա, այլ այն պատճառով, որ դա հակասում է Հայաստանի ազգային շահերին, քանի որ եթե, Աստված չանի, այդպիսի միություն լինի Վրաստանի դեմ, ապա ավտոմատ կերպով կակտիվացնի Ադրբեջանի կտրուկ դիվանագիտական հակահայկական ակտիվությունը, սա ամենավատ սցենարն է և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի համար: Ես չեմ կարծում, որ նման մղձավանջի մեկնարկը կարող է դնել Հայաստանը, քանի որ հայաստանյան ղեկավարությունը վերջին տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես սթափ մտածող կառույց, և սթափ մտածող քաղաքական գործիչները այդպիսի ճակատագրական քայլերի չեն գնա, ես դրան չեմ հավատում:

Միգուցե ես ավելի լավ պատկերացում ունեմ Հայաստանի դիվանագիտական վեկտորի մասին, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ հայաստանյան ղեկավարությանը համարձակությունը կբավարարի, որ չգնան այդպիսի քայլի»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին՝ չի՞ տեսնում արդյոք Հայաստանի ու Վրաստանի միջև ոչ պաշտոնական պայմանավորվածությունների անհրաժեշտություն, Ցինցաձեն պատասխանեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև ոչ պաշտոնական համաձայնություն կամ պայմանավորվածություն արդեն վաղուց գոյություն ունի: «Երկու կողմերը երբեք չեն օգտագործի իրենց ռեսուրսները միմյանց դեմ, դա չեն արել նաև նախկինում: Լուռ համաձայնություն կա և պրակտիկայում ևս կա»,- ասաց նա:

Սոսո Ցինցաձեն անդրադարձավ նաև տեղեկություններին, թե Ջավախքի էթնիկ հայերը վերջերս սկսել են ավելի մեծ թափով ռուսական անձնագրեր ստանալ, որը կարող է այս շրջանում ռուսական էսկալացիայի առիթ դառնալ: Նա նշեց, որ նման վտանգ իսկապես գոյություն ունի, թեև վրացական իշխանությունները հերքում են դա:

«Հայաստանի ղեկավարությունն ամենալավ բանը, որ կարող է անել և Հայաստանի, և Վրաստանի համար, և մեր բարեկամության համար, դա որոշակիորեն ազատվելն է Ջավախքի անջատողականներից, իսկ այդ անջատողականների առաջնորդն ապրում է Երևանում, նույնիսկ ԱԺ պատգամավոր է, խոսքը Շիրակ Թորոսյանի մասին է: Այնպես որ, ամենագլխավորը սա է, որոշակի հեռավորություն պահել այս մարդկանց հետ և չդրսևորվել այնպես, ինչպես Պուտինը՝ Ուկրաինայում աջակցելով անջատողական միտումներին: Իր սեփական շահերից ելնելով՝ իշխանությունը չպետք է Պուտինի հետքերով գնա: Իսկ այն, որ Ջավախքի հայության շրջանում կա անջատողական տրամադրություն՝ գաղտնիք չէ: Ես չեմ ողջունում նաև այն, որ վրացական նոր իշխանություններն ազատ արձակեցին Վահագն Չախալյանին»,- ասաց Սոսո Ցինցաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում