Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, 2016-19թթ. ոլորտը համակարգող և սպասարկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով:
Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը՝ քննիչ հանձնաժողովը կունենա 15 անդամ:
Դիմելով Արտյոմ Ծառուկյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց, թե ինչու առաջացավ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը. «Ո՞րն է լինելու քննության առարկան»:
Մանրամասները՝ տեսանյութում: