Նորվեգացի Բորգե Ուսլանդի և ծագումով ՀԱՀ-ից Մայք Հորնի արշավը Հյուսիսային բևեռով բարեհաջող ավարտվել է:
Գիտարշավը սկսվել է սեպտեմբերի վերջին: Բևեռախույզներն, ընդհանուր առմամբ, սառույցի վրայով շուրջ 1800 կիլոմետր են անցել՝ բևեռային գիշերվա պայմաններում:
Արշավախմբի նպատակներից մեկը Արկտիկայի սառույցների հալման վերաբերյալ տեղեկություններ հավաքելն էր: Գիտնականներն այս գործընթացը կապում են գլոբալ տաքացման հետ: