Հուլիսի 14-ին ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի Մեծ կամուրջից իրեն վայր է գցել քաղաքացի:
Ժամը 15:24-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Ժամը 17:08-ին փրկարարների ուժերով Հրազդանի կիրճից դուրս է բերվել 1941թ. ծնված Օլգա Կադձիևայի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:









































