Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիրի Ժիրինովսկին 1991թ. Բելովեժյան համաձայնագիրը համարել է «ամենաահավոր հանցագործությունը Ռուսաստանի պատմության մեջ»: Այս մասին նա հաղորդել է իր Telegram-ալիքում:
Նրա կարծիքով՝ այդ պահին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի առաջնորդներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը չեն ունեցել անհրաժեշտ լիազորություններ՝ հայտարարելու համար ԽՍՀՄ փլուզման մասին:
Քաղաքական գործիչը նշել է, որ դրա համար չեն եղել ո՛չ բարոյական, ո՛չ տնտեսական հիմնավորումներ:
«Չէ՞ որ մարդկության պատմության մեջ թեև եղել են ոչ քիչ ռազմական և պետական հեղաշրջումներ, սակայն ոչ ոք չի փլուզել երկիրը»,- հավելել է Ժիրինովսկին:
Նրա կարծիքով՝ 1991թ. դեկտեմբերին տեղի ունեցած դեպքերը «իշխանության զավթում էին», որի հետևանքներն էին՝ «բռնությունը, զոհերի և փլուզումների մեծ քանակը»: