Sunday, 14 06 2026
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը

Եվրոպացի ներդրողներն ակնկալում են, որ Հովիկ Աբրահամյանը կհաստատի նոր տնտեսական նախագծեր ԵՄ-ի հետ

Եվրոպացի ներդրողների համար շատ անպատասխան հարցեր կան, հուսով ենք, որ վարչապետ Աբրահամյանը շուտով հանդես կգա հստակ պատասխաններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակմանն ու Աբրահամյանի վարչապետության պայմաններում ՀՀ-Եվրոպա առևտրական կապերի, ներդրումային դաշտի զարգացման իր տեսլականը ներկայացնելով:

Նա նշեց, որ Հայ-բելգիական առևտրի պալատը շնորհավորում է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անկեղծորեն հուսալով, որ նոր վարչապետի առաջնահերթություններից մեկը կլինի մայիսին կայանալիք Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի ընտրություններից հետո այս կառույցների հետ հարաբերությունների նոր շրջանակի զարգացմանը որքան հնարավոր է՝ շատ ժամանակ ու ջանքեր տրամադրելը: Վալերի Սաֆարյանն ասաց, որ հավատում են, թե երկու կողմերում նոր թիմերը հնարավորություն կտան վերանայելու Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակը:

«Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում ունեցել է շատ լավ հավասարակշռված հարաբերություններ թե ԵՄ-ի և թե ՌԴ-ի հետ: Մենք կասկած չունենք, որ պարոն Աբրահամյանը բավարար չափով ուժեղ է քաղաքական դաշտում Ռուսաստանի հետ անկեղծորեն խոսելու և բացատրելու համար, որ բացի Մաքսային միությունից, որը կմնա հայաստանյան օրակարգի ամենաբարձր առաջնահերթությունը, Հայաստանը գտնելու է նոր քաղաքական և տնտեսական պրոյեկտներ ու համաձայնագրեր ԵՄ-ի հետ»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է շարունակի կենտրոնացած լինել արտասահմանյան և եվրոպական ներդրումներ գտնելու վրա, Հայաստանը պետք է իր գործընկերոջը ցույց տա, որ Հայաստանի ՄՄ անդամակցությունը լավ պատրաստված պրոյեկտ է: Նրա կարծիքով՝ Հայաստանն այս կազմակերպությունում պետք է առաջնորդություն ստանձնի, քանի որ Հայաստանի կառուցվածն ու տնտեսության կառուցվածն ավելի համապատասխանում են եվրոպական սպասելիքներին, քան ՄՄ այլ անդամ երկրների դեպքում։ Կասկած չկա, որ հայաստանյան արժեքներն ու Հայաստանի տեսլականն ազատական տնտեսության, բաց հասարակության, Արևելքի ու Արևմուտքի միջև լավ հավասարակշռված հարաբերությունների առումով պետք է պահպանվեն և ցցուն լինեն նաև ՄՄ-ում եվրոպական ներդրումներ գրավելու համար:

«Սրանք դեռևս անպատասխան, բաց հարցեր են, ուստի լիահույս ենք, որ շուտով վարչապետ Աբրահամյանը հանդես կգա հստակ պատասխաններով»,- նշեց Վալերի Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում