Friday, 26 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը

Ռոբերտ Քոչարյանի գործով ձևական առումով չկա փակուղի, ռեալ կյանքում՝ կա

2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաբացարկի միջնորդություններով ձգձգվող և այդպես էլ չսկսվող դատավարությունն անհամ սերիալի է նմանվում։

Երեկ էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու մեղադրող կողմի ներկայացրած  դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։ Ներկայացված միջնորդությանը դեմ արտահայտվեց պաշտպանական կողմը, իսկ տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությանը։

Դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 9-ին։

Քաղաքական մի շարք դատավարություններում ներգրավված փաստաբան Հարություն Բաղդասարյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ առաջացել է իրավական փակուղի, քանի որ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է դատական նիստը։

«Ձևական առումով՝ ոչ, ռեալ կյանքում՝ այո։ Ձևական առումով չի առաջացել այն պարզ պատճառով, որ իրավական գործողություններ են կատարվում, միջնորդություններ են ներկայացվում, դրանք մերժվում են, հետո բողոքարկվում են և այլն։ Այսինքն՝ իրականացվում է ձևական արդարադատություն, օրենքի տառը չի խախտվում։ Բայց ռեալ դաշտում կողմերն այլ նպատակներ ունեն և այդ պատճառով ձգձգում են դատական նիստերը, դա էլ է ակնհայտ։ Ամեն կողմը, ենթադրվում է, որ ունի իր խնդիրները։ Բոլորն էլ ուզում են հասկանալ, թե քաղաքական իրավիճակը ինչ հանգուցալուծման կհասնի, որպեսզի ըստ այդմ էլ, ելնելով քաղաքական կոնյունկտուրայից, կայացնեն համապատասխան որոշումներ»,- ասաց փաստաբանը։

Նա նկատում է, որ դատավորները քաղաքական դատավարությունների ժամանակ միշտ էլ սպասել են, թե իշխանությունն ինչ դիրքորոշում կունենա, և համաձայն այդ դիրքորոշման էլ՝ կկայացնեն համապատասխան վճիռ։

«Քանի որ դատարանները երբեք էլ անկախ չեն եղել Հայաստանում, դատավորները սպասում են, թե այս ամենն ինչ հանգուցալուծում կունենա»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։
Մեր հարցին, թե ինչ նկատի ունի փաստաբանը «քաղաքական հանգուցալուծում» ասելով, Հարություն Բաղդասարյանն արձագանքեց․ «Դա նշանակում է, թե երկիրն իր քաղաքական ուղեգծով դեպի ուր է գնում, ինչ է ուզում։ Եթե երկրի քաղաքական իշխանությունը կկարողանա հստակ ձևակերպել իր պատկերացումները երկրի զարգացման հարցում, ըստ այդմ էլ՝ դատական իշխանությունը կորոշի, որ երկրի ընտրած քաղաքական կուրսին համահունչ պետք է իրականացնել արդարադատություն»։

Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարության ժամանակ նկատելի՞ են ճնշումներն արտերկրից, գերտերություններից։

Հարություն  Բաղդասարյանի կարծիքով՝ «Հայաստանն այն երկիրն է, որ երբեք ինքնուրույն քաղաքականություն չի իրականացրել, առավել ևս՝ վերջին երեսուն տարվա ընթացքում։ Քանի որ Հայաստանը չունի տնտեսություն, չի կարող խաղացող լինել արտաքին քաղաքական դաշտում։ Այս պայմաններում կա արտաքին ազդեցություն, և այն էլ ոչ թե մեկ կողմից, այլ մի քանի կողմերից։ Եվ Հայաստանն էլ չի կարողանում հակազդել այդ մարտահրավերներին, որովհետև հակազդելու բան չունի։ Եվ դա երևաց  Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ, երբ Հայաստանը որևէ ռեալ բան չի կարողանում առաջարկել, լավագույն դեպքում համաձայնվում է կամ չի համաձայնվում իր դրսի գործընկերների  ներկայացրած առաջարկներին։ Երկիրը չունի զարգացման որևէ միտում և ենթարկվում է դրսի ուժերի ազդեցությանը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում