Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը «ԼՕՖԹ»-ում հանդիպել է ձեռներեց կանանց հետ

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին այցելել է «ԼՕՖԹ» կենտրոն, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է առաջնորդության և հաղորդակցության դասընթաց քաղաքի սկսնակ ձեռներեց կանանց համար։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի կազմակերպիչ, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ներկայացնելով ծրագիրը, հույս է հայտնել, որ դասընթացներն օգտակար կլինեն և կին ձեռներեցներին հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի զարգացնել իրենց ընկերությունները։

«Իսկապես հավատում եմ, որ հնարավորություններն այսօր մեր երկրում մեծ են: Կարևոր է, որ ինքներդ ձեզ հավատաք, դա շատ էական է»,-ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ տարբեր երկրներում հասարակությունները կարողացել են գոյատևել, որովհետև կանայք ավելի պրագմատիկ, ավելի ամուր են եղել և կարողացել են թե՛ իրենց ընտանիքը, թե՛ իրենց համայնքն ու հանրությունը ամուր պահել։ «Խոսվեց կանանց պաշտպանության, ընտանեկան կամ այլ դժվարությունների մասին: Կարծում եմ՝ մենք այդ ամենը կհաղթահարենք, և դրա ճանապարհներից մեկը մեր ազգային արժեքներն են,֊ նշել է նախագահը, ֊քանի որ մեր ազգային արժեքները, մեր ընտանիքներն իրենց խորքում, իրենց արմատներում ունեն այն բոլոր արժեքները, որոնք բերում են ընտանիքի կայունության»,-նշել է նա:

Նախագահ Սարգսյանը զրուցել է դասընթացի մասնակից ձեռներեց կանանց հետ, պատասխանել նրանց հարցերին, լսել նրանց պատմություններն ու դիտարկումները։ Նա նշել է, որ հայ կանայք նաև առավելություն ունեն, որովհետև ընտանիքները կարող են նրանց նեցուկ լինել իրենց ձեռնարկումներում։ «Գյումրին այսօր կա և ապրում է նաև կանանց շնորհիվ, քանի որ կանայք չհուսահատվեցին ու ամուր մնացին։ Մենք պետք է հնարավորինս աջակցենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր մեջ եղած միգուցե թաքնված տաղանդն ու այն իրացնել։ Վստահ եղեք և առանց վախենալու առաջ գնացեք»,-դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է նախագահը։

Նա Ասիական զարգացման բանկին առաջարկել է հիմնել հատուկ հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները։ Համաձայնելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, որ ցանկացած ծրագիր կամ բիզնես իրականացնելու համար ամենակարևոր գործոնները երկրում խաղաղությունը, կայունությունն ու օրենքի գերակայունությունն են՝ նախագահ Սարգսյանը կարևորել է օրենքի գերակայությունն ու պայքարն արատավոր երևույթների դեմ։ Այդ համատեքստում, նա մասնավորապես անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ պայքարի բազմաթիվ ձևեր կան, սակայն ամենակարևորը նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։ «Որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում