Ռուսաստանում ուժի մեջ է մտել ռուսալեզուներին դյուրացված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը: Ինչպես ՈւՆԻԱՆ գործակալությանը հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունում, համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մասնավորապես, օրենքով ներմուծվում է ռուսերենի կրող օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին քաղաքացիություն տրամադրելու հեշտացված կարգ:
Ռուսերենի կրող են ճանաչվում այն անձիք, ովքեր տիրապետում են ռուսերենին և պարբերաբար կիրառում այն կենցաղային, հասարակական, մշակութային և այլ ոլորտներում: Նախկինում նրանք կամ նրանց հարազատները պետք է մշտապես բնակվեին Ռուսաստանում՝ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու կամ օտարերկրյա քաղաքացիության բացակայության պայմանով:
Այժմ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելը տալիս է Ռուսաստանում ապրող օտարերկրացիներին հեշտացված կարգով քաղաքացիություն ստանալու իրավունք առանց այնպիսի պայմանների պահպանման, ինչպիսիք են Ռուսաստանի տարածքում 5 տարի անընդմեջ բնակությունը՝ կեցության իրավունքի հիման վրա, և անհրաժեշտ մակարդակով ռուսերենի տիրապետման հաստատումը:
Օրենքը Պետդումայի կողմից ընդունվել է ապրիլի 4-ին:






































