Ադրբեջանի ռազմածովային ուժերի գնդապետ է ձերբակալվել, հայտնում է APA-ն՝ հղում անելով Բաքվի ռազմական դատարանին:
Ըստ տեղեկության՝ պահեստազորի 56-ամյա գնդապետ Հասըմ Գուլիևը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրսնգրքի 311-րդ հոդվածով (կաշառք վերցնել):
Ռազմական դատախազությունը ֆինանսների նախարարության հետ համատեղ մասշտաբային ստուգում է անցկացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերում: Նախատեսված է ստուգել այդ գերատեսչության 15 տարվա գործունեությունը:










































