Մոսկվաբնակ հայերը 5 տոննա մարդասիրական օգնություն են հավաքել քեսաբահայության համար, որը, ամենայն հավանականությամբ, վաղը կուղարկվի Լաթաքիա: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Ռուսաստանի Արտաքին իրավիճակների նախարարությունից:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը երեքշաբթի Սիրիա կուղարկի մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն, որի հետ կարող է ուղակվել նաև մոսկվաբնակների հանգանակությունը: ԱԻՆ-ից նշել են, որ օգնությունն իր մեջ ներառում է տաք հագուստ, վրաններ և մթերք:
Իրենց հերթին, սիրիական իշխանություններն ի նշան երախտագիտության Ռուսաստանին 20 տոննա նարինջ կնվիրեն:








































