Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Անմարմին, վախվորած դիրքորոշումներից վերջապես հրաժարվելու ժամանակն է․ Հայաստանն արդեն զիջել է առավելագույնը

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին հանդես է եկել ելույթով և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Ի թիվս այլ սկզբունքների՝ Մնացականյանը շեշտել է՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման.«Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016-ին»։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ. «Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը մերժում է Ադրբեջանի կողմից նախօրեին շրջանառության մեջ դրված փաստաթուղթը. «Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը»։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Ադրբեջանի հռետորաբանությունը ոչնչով չի փոխվել, և ևս մեկ անգամ շատ հստակ այդ պետությունը ներկայացրել է հակամարտության կարգավորման իր տեսլականը, որը մեզ համար ոչ միայն մերժելի է, այլև կործանարար։ «Սա հրաշալի առիթ է հայոց դիվանագիտության համար վերջապես հրաժարվելու մոտ երկուսուկես տասնամյակ վարած անմարմին, վախվորած մոտեցումներից։ Հայաստանը պետք է հանդգնություն ունենա ոչ թե մասամբ, ոչ թե քիչ, այլ լիակատար ամբողջականությամբ ներկայացնելու հակամարտության կարգավորման սեփական տեսլականը, որը պետք է հիմնվի Արցախի հայաստանապատկանության մեր ներքին օրենսդրության տեսանկյունից անվիճարկելի իրողության վրա։ Մենք պետք է սահմանենք նաև այն, որ ներկայիս հրադադարի գիծը այն առավելագույն ու հնարավորինս մեծ զիջումն է հայկական կողմից, որն առհասարակ երբևէ կարող է ընդունելի լինել։ Այս հրադադարի գծից այն կողմ գտնվում են մեր բազմաթիվ տարածքները, որոնք հայապատկան են ոչ միայն պատմական սկզբունքով, այլև 1918-20 թվականներին առաջին հանրապետությանը վերաբերող համաշխարհային կարգավորումների տեսանկյունից։ Եվ առհասարակ մենք պետք է գիտակցենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն հնարավոր է միայն, եթե հնարավոր չէ պատերազմը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քանանյանի՝ պատերազմական հեռանկարի կանխումը, բացառումը կամ գոնե հետաձգումը ուղղակիորեն առնչվում է մեր պետականակերտման արդյունավետության հետ. «Այսինքն՝ որչափ ավելի հայկական կողմը ամուր ու շիտակ լինի իր բանակցային դիրքերում՝ հայտարարելով այն, ինչ բխում է մեր իրավունքներից ու շահերից, միաժամանակ ապահովելով բանակաշինությունը, հասարակության առողջացումը, տնտեսության վերականգնումը, նախորդ ապապետական վարչակազմի թողած համընդհանուր ավերների վերականգնումը. այս ամբողջը, որպես հանրագումար, ի վիճակի է կանխել պատերազմական հեռանկարը, հետաձգել այն»։

Իսկ եթե մեզ այնուամենայնիվ պարտադրվի հերթական ագրեսիվ պատերազմը, ապա այն ուժերը, որոնք հնարավոր է լռելյայն հանդուրժեն կամ սատարեն Ադրբեջանի ռազմական նկրտումները Հայաստանի նկատմամբ, ըստ Քանանյանի, պետք է հասկանան, որ դրանք ձախողվել են. «Որովհետև Հայաստանի անելիքն այդ դեպքում պետք է լինի հայկական զորքերի առաջխաղացումը՝ ցանկալի է մինչև Կուր գետը»։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի բացառում, որ այս հայտարարությունները Բաքուն անում է ներքին սպառման համար. «Բայց ես չէի կամենա ստվերել Ադրբեջանի ներկայացրած դիրքորոշման կարևորությունը՝ ներքին սպառման անհրաժեշտությունը հիշատակելով։ Սա Ադրբեջանի իրական դիրքորոշումն է, որն այս կամ այն հստակությամբ միշտ բոլոր տարիներին, բոլոր հարթակներում կրկնել է։ Դրա փոխարեն մենք ունեցել ենք անհիմն, անմարմին, պարտվողական ու խղճահարություն առաջացնող հայկական պաշտոնական դիրքորոշում՝ ի հեճուկս առկա բոլորովին այլ, հանրային դիրքորոշման։ Հետևաբար մենք պետք է արձանագրենք՝ այս փաստաթուղթն արձանագրում է ոչ միայն Ադրբեջանի վերաբերմունքը կոնկրետ արցախյան խնդրի վերաբերյալ, այլ ներքուստ հստակ կերպով արտահայտում է համընդհանուր հարցի լուծման իրենց տեսլականը։ Ադրբեջանի և Թուրքիայի համար Հայոց պետականության գոյությունը հայոց հայրենիքի վերջին հողակտորում միջնաժամկետ իսկ հեռանկարով ընդունելի չէ։ Մենք պետք է հասկանանք, որ կանգնած ենք գոյաբանական մարտահրավերի առաջ, ու մեզ ուղղված գոյաբանական մարտահրավերին մենք պետք է հակադարձենք մեր բացարձակ վճռականությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում