Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը YouTube-ում հրապարակել է xanny երգի հոլովակը իր WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO? դեբյուտային ալբոմից: Ինքն էլ հենց դարձել է տեսահոլովակի ռեժիսորը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Սպիտակ պատերի և նստարանի ֆոնին երգչուհին երգում է այն մասին, որ իր բոլոր ընկերները կյանքն անցկացնում են երեկույթներում: Այդ ժամանակ նրա դեմքին հանգցնում են ծխախոտի մնացորդները, ինչին Բիլին ոչ մի ուշադրություն չի դարձնում:
«Ես պասիվ ծխող եմ, բայց առաջվա պես կոլա եմ խմում: Ինձ կսաննի (հանգստացնող պատրաստուկ) հարկավոր չէ, որպեսզի ինձ լավ զգամ»,- ասվում է կոմպոզիցիայի տեքստում: Մի քանի ժամում հոլովակը հավաքել է ավելի քան 8 միլիոն դիտում, 1,2 մլն հավանում և գրեթե 90 հազար մեկնաբանություն։