Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կտրուկ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նոր իշխանությունների որոշումը՝ արգելել 16-60 տարեկան արական սեռի ռուս տղամարդկանց մուտքը երկրի տարածք: Կազմակերպությանը հատկապես անհանգստացրել է համանման արգելքը Ղրիմի և Սևաստոպոլի գրանցում ունեցող Ուկրաինայի քաղաքացիների համար՝ գրում է RT-ն:
«Քաղաքացիների մի ամբողջ կատեգորիայի տեղաշարժի ընդհանուր արգելքը անհիմն և անընդունելի է»,- հայտարարել է HRW-ի եվրոպական բաժնի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:
Նա հավելել է, որ ցանկացած կառավարության իրավունքն է իր պետության սահմանները հատելու արգելք սահմանելը, սակայն այդ արգելքը պետք է լինի անհատական և ունենա որոշակի ժամանակային շրջանակներ:








































