ԱՄՆ քաղաքականությունը խոչընդոտում է Կորեական թերակղզում միջուկազերծման վեցակողմ բանակցությունների վերսկսմանը և կնպաստի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջուկային զենքի արշավին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:
Փաստաթղթում նշվում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլյան շրջագայությունը, որի ընթացքում նա մտադիր է այցելել Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիա և Ֆիլիպիններ, նպատակաուղղված է «այդ անկայուն տարածաշրջանում լարվածության սրմանը»:
ԱԳ նախարարությունում կարծում են նաև, որ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունն ուղղված է վերոնշյալ տարածաշրջանում հեգեմոն դեր ձեռք բերելուն՝ պատրվակ բերելով հրթիռամիջուկային սպառնալիքներն ու Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքները:









































