Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել, որպեսզի կանխի նրա արտաքին քաղաքական գործունեությանը:
Աշոտյանը նշել է, որ իրենք ծրագրել են Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր, մի շարք մայրաքաղաքներ, հստակ ազգային, պետական օրակարգով: «Իշխանությունները լավ տեղյակ էին դրանից և հաշվի առնելով ինչ ջղաձգումների մեջ ընկան նախագահի զագրեբյան ելույթից հետո, տեսնում ենք փորձ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը», – ասել է Աշոտյանը:





































