Ալժիրցի 14 զինծառայողներ զոհվել են և տասնյակները վիրավորվել մայրաքաղաքից արևելք գտնվող լեռնային շրջանում գրոհայինների հարձակման հետևանքով, Ալժիրի անվտանգության ուժերին մեջբերելով՝ հաղորդում է BBC-ն:
Տեղեկատվությունների համաձայն՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինները նախկինի պես ակտիվ են երկրի արևելքում և հարավում: 1990-ականներից սկսած իշխանությունները փորձում են հաղթահարել խմբավորումը:
Նշենք, որ տարվա սկզբից Ալժիրում հատուկ գործողությունների հետևանքով 37 գրոհային է զոհվել:






































