Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Իրականությանը նետված դաժան մարտահրավերը

Օրերս Շենգավիթում մի դեռահաս աղջիկ է ինքնասպան եղել: Սա, ըստ էության, հասարակության անուղղակի, միևնույն ժամանակ ամենավառ, բայց նաև ողբերգական պատասխանն է երկրի քաղաքական գործընթացներին, հնչող կարգախոսներին ու խոստումներին, որ տարբեր տրամաչափի գործիչներ և ուժեր ներկայացնում են հասարակությանը: Իրականում 15-ամյա աղջնակի ողբերգական որոշումն այն ասեղն է, որը ծակում է քաղաքական փուչիկներն ու պայթեցնում դրանք` ի ցույց դնելով 23-ամյա անկախ պետականության դառը և դատարկ իրականությունը:

Նման դեպքեր լինում են բոլոր երկրներում, անգամ ամենազարգացած կենսամակարդակով հասարակություններին են հատուկ նմանօրինակ ինքնասպանությունները և հուսահատ այլ քայլերը, և թերևս պետք չէ դրանք ավելորդ ցեխ դարձնել քաղաքական գործընթացի վրա շպրտելու համար, միևնույն ժամանակ շահարկելով ողբերգությունը: Բայց, խնդիրն այն է, որ մարդկային և հասարակական ողբերգությունների յուրահատուկ պատճառներ ունեցող այդ ամբողջականությունն, այնուհանդերձ, տարբերակվում է ըստ երկրների, հասարակությունների, միջավայրերի և ըստ միտումների: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հստակ զգացվում է ինքնասպանությունների միտումների աճ: Նորմալ հասարակություններում և պետություններում դրան արձագանքում են համապատասխան քայլերով թե՛ պետական-կառավարական, թե՛ քաղաքական դաշտում: Մեզ մոտ` Հայաստանում, արձագանքը ընդամենը հավատալ-չհավատալու սահմանում է, հավատի ու անհավատության եզրում: Իշխանությունը կոչ է անում հավատալ իրեն, ընդդիմությունը հակառակ կոչն է անում և հորդորում չհավատալ իշխանությանը, չհավատալ իրենց հասցեին բամբասանքներին, հետո չհավատալ մյուս ընդդիմություններին ու իշխանություններին:

Այս ամենի մեջ, ինքնասպանության միտումների հոգեբանական աճի դինամիկ փուլում գտնվող հասարակությունն է՛լ ավելի է գրգռվում իր հանդեպ թվացյալ հոգատարությունից, բայց իրականում մեծ անտարբերությունից, և մնացյալն արդեն դառնում է վիճակագրության հարց, որը ընթացիկ շաբաթ ավելացավ մեկով: Կարող էր նաև չավելանալ, բայց դրանից, մեծ հաշվով, չէր փոխվում ոչինչ, որովհետև դա արդեն ընդամենը տեխնիկական հարց է, իսկ հոգեբանական առանցքային խնդիրը Հայաստանում տանուլ է տրված վաղուց և վերականգնման ուղղությամբ չի կատարվում ոչ մի առարկայական քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում