Վալերիայի և Իոսիֆ Պրիգոժինի դատական ծրագրերը Անաստասիա Վոլոչկովան լուրջ չի ընդունում, քանի որ մինչ օրս դատարան չի կանչվել: Այս մասին գրում է Viva.ua կայքը:
Անաստասիա Վոլոչկովան պնդում է, որ ամուսինները սպառնացել են իրեն`ակնարկելով քաղաքական ճնշումները:
«Նրանք զանգահարել են ինձ և սպառնացել` հարցնելով, արդյոք ես չեմ վախենում ռուսական իշխանությունների ճնշումից: Ես ընդամենը ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի արժանապատվությունը չեմ վիրավորել: Հարցազրույցի ժամանակ ինձ հարցրել են`ինչպես եմ վերաբերվում Ուկրաինայում ռուս երգիչների համերգները չեղյալ հայտարարելուն: Ես ուղղակի արտահայտել եմ իմ դիրքորոշումը, ինչի իրավունքն ունեմ»,- ասել Վոլոչկովան:










































