Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տեղական հանրաքվեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը համամիտ է, որ համայնքների բնակչության ձայնը պետք է լսելի դարձնել, սակայն նրա խոսքով՝ խնդիրը դետալներում է. «Սատանան թաքնված է մանրուքներում: Ձեր ներկայացրած փաստաթղթում նշված են չափանիշներ, որոնք հետագայում օգտագործվելու են տեղական հանրաքվեն առանձին դեպքերում կանխելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: