Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ 8 ամերիկացու մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ապօրինի ֆինանսավորման համար:
Մեղադրյալների թվում են Allied Wallet ընկերության ղեկավար Ահմադ Հավաջան և Ջորջ Նադերը, որը նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի` ԱՄՆ ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության գործով վկաներից մեկն է:
CNN-ի տեղեկություններով, Նադերը սերտ կապեր է ունեցել ԱՄԷ-ի հետ և հաշվետու է եղել մերձավորարևելյան երկրների իշխանությունների հետ:
2016-ին Հավաջան իր տանը դրամահավաք է կազմակերպել Քլինթոնի քարոզարշավի համար, որին ներկա է եղել նաև թեկնածուի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը: