Բուքինգհեմյան պալատում կայացած հանդիսավոր ընդունելության հաջորդ օրը, Քեյթ Միդլթոնը, որը նախօրեին Եղիսաբեթ թագուհու կողմից մշանակվել էր Family Family բարեգործության կազմակերպության հոգաբարձու, հանդիպել է այդ հիմնադրամի կողմից հովանավորվող ընտանիքների հետ:
Քեմբրիջի դքսուհին ժամանել է Բաքինգհեմշիրում գտնվող ֆերմա, որը ժամանակավորապես վերածվել է «Էլֆերի հրաշագեղ անտառի»:

37-ամյա դքսուհին այցելել է տեղի «էլֆերի արվեստանոց», երեխաների հետ տոնական զարդեր է պատրաստել և դպրոցների ու մանկապարտեզների համար տոնածառեր ընտրել:

Ըստ Daily Mail-ի, Քեյթը կրել է գործնական ճտքավոր կոշիկներ, ջինսե տաբատ և ավանդական Սուրբծննդյան գույներով հագուստ՝ 413 ԱՄՆ դոլար արժողությամբ Perfect Moment կարմիր բաճկոն և կանաչ սվիտեր:

https://www.instagram.com/p/B5pvHyiF66R/?utm_source=ig_embed












































