Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Փախչում են ոչ միայն մարդիկ

Հայաստանի քաղաքական շուկայում տեղի ունեցող գործընթացները հասարակական լայն ուշադրությունը զգալիորեն շեղել են տնտեսական, ավելի շուտ՝ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներից: Իսկ այստեղ տեղի է ունենում դրամի արժեզրկման գործընթաց, որը, սակայն, տարբեր փորձագետներ համարում են որոշակիորեն պարադոքսալ, քանի որ չեն տեսնում արժևորման լուրջ և համակարգային նախադրյալներ: Իհարկե՝ պաշտոնապես Հայաստանում ոչ մի արժեզրկման կուրս էլ չի կարող լինել, քանի որ պաշտոնական տարբերակով Հայաստանում փոխարժեքը լողացող կուրսով է ձևավորվում: Բայց նաև գաղտնիք չէ, որ իրականում ոչ թե լողում է կուրսը, այլ այն պետք եղած ժամանակ, պետք եղած ջրի քանակով, պետք եղած տաքությամբ կամ սառնությամբ «լողացնում է» Կենտրոնական բանկը:

Խնդիրը, սակայն, այստեղ այն է, որ խոսքն ավելի շատ ոչ թե արտադրանքի, այլ կապիտալի արտահանման մասին է, որի կապակցությամբ ահազանգում են շատ փորձագետներ, ինչպես նաև տեղեկություններ են հրապարակվում լրատվամիջոցներում: Այսինքն, Հայաստանից կա կապիտալի մեծ արտահոսք, ինչն էլ կարող է բերել դրամի արժեզրկման, քանի որ սեփականատերերից շատերն իրենց ունեցվածքը վաճառում են դրամով. այդպես է պահանջում օրենքը, և հետո վերածում են դոլարի՝ առաջացնելով դոլարի մեծ պահանջարկ և հետևաբար բարձրացնում գինն ու արտահանում Հայաստանից: Այլ կերպ ասած՝ Հայաստանից կապիտալը փախչում է: Սակայն սա էլ զարմանալի չէ: Վիճակը Հայաստանում այնպիսին է, տնտեսական քաղաքականության էֆեկտիվությունը, կառավարման և բիզնեսի իրական բարքերը այնպիսին են, որ Հայաստանից ոչ միայն մարդկանց, այլ նաև կապիտալի մոտ է փախչելու ցանկություն առաջանում: Հայաստանը, չնայած տարբեր միջազգային զեկույցներում ստանում է ռեվերանսներ՝ հիմնականում փաստաթղթային իմիտացիոն ռեֆորմների համար, այնուհանդերձ, իրականում տնտեսական վիճակը պարզապես աղետալի է: Իսկ կապիտալը փնտրում է առավել ապահով տեղեր, և չնայած այսօր աշխարհում գրեթե ամենուր ճգնաժամ է, միևնույն է՝ այդ ճգնաժամերն ավելի ապահով են, քան Հայաստանը, որը ըստ Սերժ Սարգսյանի, հաղթահարել է տնտեսական ճգնաժամի հետևանքները:

Սակայն միևնույն ժամանակ խնդիրն ունի նաև այլ ասպեկտ: Խոսքը քաղաքական բաղադրիչի մասին է: Հայաստանում տնտեսական կապիտալը սերտորեն շաղկապված է քաղաքականության, քաղաքական պրոցեսների հետ: Եվ այս առումով՝ կապիտալի շարժը ոչ միայն տնտեսական ազդակների արդյունք կարող է լինել, այլ նաև քաղաքական: Այսինքն, Հայաստանում ակներևաբար կա կապիտալի կրող մի խավ, որը սկսել է իրեն քաղաքականապես այնքան էլ ապահով չզգալ և աստիճանաբար փորձում է հեռանալ Հայաստանից: Այսինքն, այստեղ գործ ունենք նաև քաղաքական ինդիկատորի հետ, որը թողնում է իր տնտեսական էֆեկտները: Բայց պետք է, իհարկե, ամրագրել, որ տնտեսական էֆեկտները բացասական են, քանի որ տուժողը վերջին հաշվով լինում է պետությունն ու քաղաքացին, որն առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում է: Հայաստանում փոփոխությունների խնդիրը պետք է լինի ոչ թե մարդկային արտագաղթին կապիտալի արտագաղթ գումարելը, այլ հակառակը՝ բիզնեսն ու քաղաքականությունը սկզբունքորեն տարանջատելը և սեփականության օրինական անձեռնմխելիությունը երաշխավորելով՝ երկուստեք արդյունավետ դարձնելը:

Լուսանկարը՝ A1plus.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում