Սիրիայի Հոմս քաղաքում շաբաթ օրը ականանետային հրաձգության զոհ է դարձել 13 մարդ: Զինված ընդդիմության գրոհայինները ականանետային հրաձգության են ենթարկել հայկական թաղամասը և ևս 4 շրջաններ, որոնք գտնվում են կառավարական բանակի պաշտպանության ներքո: Վիրավորների թիվը հասել է 52-ի՝ գրում է ITAR-TASS-ը:
Զահրա թաղամասում ռումբերն ընկել են հիվանդանոցի վրա, իսկ Ջուբ Էլ-Ջանդալիում զինված ծայրահեղականները մզկիթներից մեկի մոտ ականապատ ավտոմեքենա են պայթեցրել: Ուրբաթ օրը ահաբեկչություն է տեղի ունեցել Բիլյալ Բեն Ռաբահա քաղաքում, 14 մարդ է զոհվել:
Հալեպում զինված խմբավորումները ռմբակոծել են Համդանիա և Աշրաֆիա թաղամասերը: 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 14 բնակիչ վիրավորվել է:
Դամասկոսում ռումբեր են պայթել քաղաքի հինավուրց թաղամասում գտնվող Բեբ-էշ-Շարքի պատմական դարպասների մոտ և Դուվեյլա փողոցում: Վիրավորվել է 5 սիրիացի:










































